Թերապիա
Սրտի հիվանդությունների վեց անսպասելի ախտանիշ. news.am
Սրտի հիվանդությունները մի շարք նախանշաններ եւ շատ վաղ ախտանիշներ ունեն, որոնք լավ հայտնի են (հեւոց, առիթմիա, կրծքավանդակում ցավեր, հազի նոպաներ, գլխապտույտ, թուլություն, սառը քրտինք, այտուցվածություն), բայց կա նաեւ ազդանշանների մեկ այլ կարգ, որոնց վրա հաճախ ուշադրություն չեն դարձնում:
Սրտաբան Ջոն Էրվինը հայտնաբերել է սրտի հիվանդության այն վեց անսովոր ախտանիշները, որոնց վրա հաճախ ուշադրություն չեն դարձնում եւ առողջական աննշան խնդիր են համարում.
1. Սեռական դիսֆունկցիա
Շատ մարդիկ կարծում են, որ սեռական դիսֆունկցիան ընդամենը վերարտադրողական օրգանների կամ, նույնիսկ, հոգեբանական խնդիր է: Այնուամենայնիվ, դա տղամարդկանց մոտ զարկերակային հիվանդության տարածված ախտանիշ է: Էրեկցիայի դժվարությունները կարող են անոթների խցանման հետեւանք լինել:
Կնոջ լիբիդոյի նվազումը, սովորաբար, հետդաշտանադադարային վիճակի նշան է: Եւ, չնայած դաշտանադադարը սիրտ-անոթային հիվանդություններ չի առաջացնում, այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում սկսում են արագ մեծանալ հիվանդության զարգացման ռիսկի գործոնները:
«Զարկերակային ճնշման եւ խոլեսթերինի մակարդակի ցուցանիշների փոփոխությունը սկսում է հենց դաշտանադադարի ժամանակ: Բացի այդ, շատ կանայք այդ ժամանակահատվածում նստակյաց կյանք են վարում», -ասում է բժիշկ Էրվինը:
2. Խռմփոց (կամ քնի ապնոէ)
Խռմփացնող մարդու կողքին քնել փորձելն ամենատհաճ զգացողություններից է: Բայց, չնայած այդ պահին ի հայտ եկող նյարդայնությանը, հիշեք, որ խռմփոցը կարող է սրտի հիվանդության պատճառ լինել եւ խորհուրդ տվեք բժշկի դիմել:
Ապնոէն քնի ընթացքում այն ժամանակահատվածներն են, երբ մարդու մոտ շնչառության կարճատեւ դադար է առաջանում (20-30 վայրկյանով, հազվագյուտ դեպքերում կարող է 2-3 րոպեի հասնել): Դա կարող է կապված լինել օրգանիզմում շատ ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ, որոնք մեծացնում են այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին սրտամկանի կաթվածն է կամ ուղեղի կաթվածը: Խռմփոցը կարող է նաեւ նախասրտի ֆիբրիլյացիայի նշան լինել (կամ թրթռուն առիթմիայի` սրտի անկանոն եւ հաճախակի խփոցների, ինչն արյան շրջանառության վատացման է հանգեցնում): Սրտի ապնոէի բուժումը կարող է նվազեցնել սրտի հետ կապված խնդիրների զարգացման վտանգը:
3. Արյունահոսող լնդեր եւ լնդերի բորբոքվածություն
Քչերն են մտածում, որ լնդերի խնդիրները կարող են կապված լինել սրտի վիճակի հետ: Այստեղ գլխավոր վտանգը ներկայացնում է պերիոդոնտիտը, որը վնասում է լնդերը եւ կարող է ավերել ծնոտը: Փաստացիորեն, պերիոդոնտիտը կարող է օրգանիզմում բորբոքում առաջացնել: Ավելին, դա սրտի աթերոսկլերոզային հիվանդության եւ սրտի կաթվածի զարգացման ռիսկի գործոն է:
4. Պարանոցում եւ ուսերում մորմոքուն ցավ
Սրտի նոպայի ժամանակ շատ մարդիկ այնպիսի զգացողություն ունեն, կարծես իրենց «կրծքին փիղ է նստած», ուրիշները «ձեռքերում ճզմվածության զգացողություն» են ունենում: Բայց ոչ բոլորն են ապրում «դասական» նշանները: Փոխարենը նրանց մոտ պարանոցի, ուսերի եւ նույնիսկ ծնոտի հատվածում ցավի ու ճնշվածության տհաճ զգացողություն է առաջանում: Որոշների համար այդ տհաճ զգացողությունը սրտի նոպայի միակ նախանշանն է դառնում:
5. Այտուցված ոտքեր
Ոտքերը կարող են այտուցվել մի շարք պատճառներով, այդ թվում` այնպիսի մանրուքի հետեւանքով, ինչպիսին շոգն է: Այնուամենայնիվ, այտուցված ոտքերը եւ ոտնաթաթերը սրտային տեւական անբավարարության որոշիչ են համարվում: Դա հատկապես ճիշտ է այն դեպքերում, երբ մարդու մոտ սովորական աշխատանք կատարելիս հեւոց է առաջանում: Եթե ուռածությունն արագ անցնում է, ուրեմն չարժե անհանգստանալ:
6. Ստամոքսի այրոցներ կամ մարսողության խանգարում
Ստամոքսի այրոցն ու խանգարումը բավականին հաճախ են հանդիպում եւ հազվադեպ են վկայում առողջության հետ կապված լուրջ խնդիրների մասին: Բայց որոշ դեպքերում ստամոքսի վերին հատվածում անվնաս թվացող այրոցը կամ ցավի զգացողությունը կարող է սրտի հիվանդության նշան լինել:
«Այդ պատճառով, եթե այրոցը, մարսողության խանգարումը կամ զկրտոցն ի հայտ են գալիս սրտխառնոցի, քրտնարտադրության, հեւոցի եւ գլխապտույտի հետ միասին, արժե անմիջապես բժշկի դիմել», - բժիշկ Էրվինին է մեջբերում The Daily Mail-ը:
18.02.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ